Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մեզնից է կախված՝ նոր քարտեզի վրա Հայաստան պետությունը կունենա՞ սահմաններ

Մեզնից է կախված՝ նոր քարտեզի վրա Հայաստան պետությունը կունենա՞ սահմաններ
16.10.2023 | 14:32

Առաջին աշխարհամարտի արդյունքում գծվեցին մեր տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի ներկայիս վարչական սահմանները։

Երկրորդ աշխարհամարտի արդյունքում գծվեցին Մերձավոր Արևելքում ազդեցության գոտիները։

Այժմ՝ երրորդ աշխարհամարտի շեմին, այստեղ առկա ո՛չ վարչական, ո՛չ ազդեցության գոտիների սահմանները չեն համապատասխանում գետնի վրա ձևավորված իրողություններին։

ՈՒրեմն, շուտով մենք ականատես ենք լինելու նոր Մերձավոր Արևելքի։ Եվ բացառապես մեզանից է կախված՝ արդյոք այդ նոր քարտեզի վրա կունենա՞ սահմաններ Հայաստան պետությունը, և որքան երկար կլինեն դրանք։

Բացառապես՝ մեզանից։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 4749

Մեկնաբանություններ